Եթե ես գերի ընկնեմ, կամ ինքնաթիռում լինեմ, և հարց լինի Հայաստանի գոյության, խփե՛ք այդ ինքնաթիռը․ Սիմոնյան

«Եթե ՀՀ որևէ զինվորական գնում է սահման, և հարց պետք է կանգնի իր կյանքի, գերի ընկնելու ու Հայաստանի Հանրապետության, պատասխանը միանշանակ է։Երբ որ ես բանակում ծառայել եմ, գնացել կանգնել եմ պոստ, իմանալով որ ես կարող է չվերադառնամ, ես պատասխանատու եմ ոչ միայն անհատապես ամեն մի քաղաքացու համար, այլ գլոբալ առումով Հայաստանի համար։Հայաստանի Հանրապետության զինվորականները այն բանի համար են, որպեսզի պետք եղած ժամանակ իրենց կյանքով պաշտպանեն Հայաստանի շահերը: Հայաստանի շահն ավելի բարձր է,քան անհատական իմ շահը։ Եթե ես գերի ընկնեմ, կամ ինքնաթիռում լինեմ և հարց լինի Հայաստանի գոյության, խփեք այդ ինքնաթիռը, անգամ վարկյան անգամ չմտածելով:»։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։