Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ արգելված ներգործությունն անընդունելի է Հայաստանի համար, այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաև ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել հստակ գնահատականներով և շարունակելու ենք մեր ջանքերը՝ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ։ Մեր դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է՝ առաջնորդվելով չվնասելու սկզբունքով»,-ասաց նա։
Իսկ թե ինչու չեն երևում այդ ջանքերը, Փաշինյանը պարզաբանեց, որ ինքն այդ հարցին բերում է 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ գերեվարված մեր 32 հայրենակիցները վերադարձան ՀՀ․ «Մինչև պաշտոնական հայտարարության վերջին վայրկյանը որևէ մանրամասն չենք բացահայտել, որովհետև դրանք նաև կզրոյացնեին նախկինում գործադրված ջաքերը և արդյունավետության հավանակությունը»։