«ՀՀ-ն որևէ տարրական քայլ չի ձեռնարկել ռազմագերիներին ազատելու համար». Ռուբեն Վարդանյանի փաստաբանն ակտիվ գործողություններ է առաջարկում. «Ազատություն»

Արդեն 17 օր ադրբեջանական բանտում հացադուլ անող Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանը հայտարարում է՝ Հայաստանի վարչապետն ու իշխանությունը մի շարք տարրական քայլեր անգամ չեն ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների համար: Ջարեդ Գենսերն այս մասին հայտարարեց Փաշինյանի երեկվա ելույթին ի պատասխան։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել էր, որ ՀՀ վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, այլև ՀՀ պետական շահերի և քաղաքացիների շահերի վրա. «Այո, այդ թվում՝ համաչափորեն, խելամիտ ձևով կենտրոնանալ, այդ թվում՝ մեկ անձերի խնդիրների լուծման վրա»:

Մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր Ջարեդ Գենսերը, որ պաշտպանել է տասնյակ քաղբանտարկյալների շահերը ամենաբռնապետական երկրներում, այդ թվում՝ Մյանմայում ընդդիմության առաջնորդ Դո Աուն Սան Սու Չժիին, հարավաֆրիկացի հայտնի քաղաքական ակտիվիստ և արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուին, նաև Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելին ու Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմին, իր փորձը մեջբերելով X-ի էջում գրել է. «Փաշինյանը կարող է անել մի շարք քայլեր»։

«Առաջարկածս գործողությունների ցանկը բխում է այլ երկրներում պահվող պատանդների իրավունքների պաշտպանության իմ 25 տարվա աշխատանքի փորձից, երբ տեսել եմ, թե ինչ և ինչպես են այլ երկրների կառավարություններն արել իրենց պատանդներին ազատ արձակելու համար: Չէ՞ որ հայ պատանդները, անշուշտ, արժանի են գոնե նույն օգնությանը, ինչ մյուս կառավարությունների դեպքում է եղել», – նշել է նա:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում