«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով

«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը հունիսի 1-ից մեկնարկելու է Աբու Դաբի-Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթները:

Այս մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, նշելով, որ չվերթները կիրականացվեն շաբաթական 6 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի: