Մակրոնը հայտարարել է Գերմանիայի հետ սահմանին գտնվող ավիաբազայում միջուկային զենք տեղակայելու մասին

Գերձայնային միջուկային մարտագլխիկներով Rafale կործանիչները կտեղակայվեն Գերմանիայի հետ սահմանին գտնվող ավիաբազայում` 2035 թվականին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«2035 թվականին Լյուքսեյը կդառնա առաջին ավիաբազան, որտեղ կտեղակայվի Rafale-ի նոր մոդիֆիկացիան գերձայնային միջուկային մարտագլխիկներով», – հայտնել է Մակրոնը: