Հաստատվել է տնտեսավարող սուբյեկտների շրջանակը, որոնց մոտ տեսչական ստուգումները կարվեն վեց ամիսը մեկ

Հաստատվել է տնտեսավարող սուբյեկտների շրջանակը, որոնց մոտ տեսչական ստուգումները կարվեն վեց ամիսը մեկ
Հաստատվել է տնտեսավարող սուբյեկտների շրջանակը, որոնց մոտ տեսչական ստուգումները կարվեն վեց ամիսը մեկ

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է այն տնտեսավարող սուբյեկտների վերանայված շրջանակը, որոնց մոտ բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված ստուգումները իրականացվելու են վեց ամիսը մեկ պարբերականությամբ։

Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից, ստուգումներն անցկացնելու իրավասությունը վերապահվել է երկու տեսչական մարմինների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

Փոփոխությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման մեջ։

Ցանկը՝ կից լուսանկարում: