Կիևի բենզալցակայաններում բենզինը վերջացել է, մարդիկ լքում են քաղաքը

Կիևի բենզալցակայաններում բենզինը վերջացել է, գոյացել են մեծ հերթեր: Այդ մասին հղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը Կիևից: Նշվում է, որ Կիևի բնակիչները զանգվածային լքում են քաղաքը, որ բոլոր ելքերի մոտ մեքենաների կուտակումներ են:

Ուկրաինայի ՆԳՆ խորհրդական Անտոն Գերաշենկոն իր ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին հորդորել էր չհեռանալ քաղաքից հիմա, քանի որ առաջանում են խոշոր խցանումներ: «Ես խորհուրդ չէի տա հենց հիմա հեռանալ քաղաքից: Դուք պարզապես երկար ժամանակ կանցկացնեք խցանումների մեջ ու կնյարդայնանաք: Պարզապես պահպանեք երթևեկության կանոնները, քանի որ տրանսպորտային պատահարի դեպքում ոստիկանությունը օգնության չի հասնի, քանի որ ոստիկանության ծառայողները պահօանում են կարգը այլ, ավելի կարևոր հատվածներում», -գրել էր պաշտոնյան:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ու շատ քաղաքներում հաղորդվում է ռուսական զորքերի կողմից զինված խոշոր հարձակման մասին: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ զինված հրթիռաին հարձակումն իրականացվում է Ուկրաինայի զինված օբյեկտների վրա, սակայն լրատվամիջոցները հրապարակել էին տեսանյութ, որտեղ երևում էր հարձակման հետանքով խոցված բնակելի շենքը: