Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար

Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար՝ կապած վիզայի գործընթացի հետ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ օրերս Հետք պարբերականը անդրադարձել էր Հայաստանում Լեհաստանի դեսպանատան կողմից տրամադրվող վիզաների գործընթացում առկա խնդիրներին, ինչպես նաև գրել էր, որ դեսպանատունը ՀՀ ԱԳՆ նոտան անտեսել է:

«Այս հարցը մենք դիտում ենք առավել լայն՝ ԵՄ հետ վիզաների դյուրացման գործընթացի կատարման համատեքստում: Եվ այդ գործընթացի որևէ դրույթի կատարման թերացումները մեզ համար անընդունելի են: Տվյալ հարցի առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումնների համար: Եվ իրեն ներկայացվել է ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը»,- նշեց Աննա Նաղդալյանը: