Գյումրիում ու Փարաքարում երեկ կայացած ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է.Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը արձագանքել է Գյումրիում և Փարաքարում մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ ընդգծելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին մնացել է փոքրամասնության կարգավիճակում։

«Երեկ Գյումրիում ու Փարաքարում կայացած ընտրությունների արդյունքները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է։ Նույնը տեղի ունեցավ 2023-ին Երևանում, որտեղ ՔՊ-ն ստացավ ընդամենը 32 տոկոս, ինչը նույնիսկ ավելի ցածր էր, քան այս անգամ Գյումրիում», – գրել է Մարությանը։

Նա նաև հիշեցրել է, որ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր դիրքավորված ուժերը՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայնը», ըստ նրա, նպաստեցին իշխող ուժի վերարտադրությանը։

«Անսկզբունքային, անհեռատես ու անպիտան իշխանությանն արժանի այս արդյունքը պետք է ամրագրել համապետական ընտրություններում՝ 2026-ի ամռանը։ Չնայած, չի բացառվում, որ շաբաթը ուրբաթից շուտ գա», – նշել է Մարությանը։