Ադրբեջանական մեդիաների հաղորդմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումի չորրորդ նստաշրջանին։
Անթալիայի միջազգային օդանավակայանում նախագահ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնյաներ։