Չորս հոգի փորձել են հատել Հայաստան-Թուրքիա սահմանը. նրանցից մեկը կորել է

IĞDIR’DA, SINIRDA KAYBOLAN GENCİN BULUNMASI İÇİN ÇALIŞMA BAŞLATILDI (SEBAHATTİN YUM/IĞDIR-İHA)

Թուրքիայի Իղդիր նահանգում՝ Հայաստան-Թուրքիա սահմանին, անհետացել է 28-ամյա Իսմայիլ Ադիրը։ Իսմայիլ Ադիրը սահմանի հատման փորձ էր կատարել երեք ընկերների հետ։ Ենթադրվում է, որ նա ընկել է Արաքս գետը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Նրանց փոխանցմամբ՝ Ադիրը երեք ընկերների հետ փորձել է ապօրինաբար անցնել սահմանը, սակայն հոսանքն իրեն տարել է, և նա կորել է տեսադաշտից։

Մյուս երեք երիտասարդները, չկարողանալով գտնել նրան, ահազանգել են ժանդարմերիային։ Տարածք են ժամանել Թուրքիայի ժանդարմերիայի և արտակարգ իրավիճակների ծառայության փրկարարական խմբերը։

Ներկայում տարածքում ընթանում են որոնողական աշխատանքներ ինչպես գետի ջրերում, այնպես էլ հարակից տարածքում։