Ավտոբուսում պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի գործով քաղաքացի Սամվել Վարդանյանը, որը մեղավոր է ճանաչվել խուլիգանություն կատարելու հոդվածով, այսօրվա լրացուցիչ դատալսումների ժամանակ դատարանի վճռով ազատվել է պատժից։ Այս մասին Factor.am-ին հայտնեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանը վճռեց նշանակել պատիժ 750 հազար դրամ տուգանքի ձևով։ Միաժամանակ, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, դատարանը վճռեց Սամվելին ազատել պատժից»,- ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, քաղաքացի Սամվել Վարդանյանին մեղավոր էր ճանաչել խուլիգանություն կատարելու հոդվածով, իսկ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված թշնամանք կամ անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով՝ անմեղ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում