Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդագրությունից: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ հրամանագիրն ապրիլի 17-ին ստորագրել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: