Ապրիլի 17-ը նշվում է որպես Հեմոֆիլիայի միջազգային օր

Ապրիլի 17-ը նշվում է որպես Հեմոֆիլիայի միջազգային օր
Ապրիլի 17-ը նշվում է որպես Հեմոֆիլիայի միջազգային օր

Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարի ապրիլի 17-ը նշվում է որպես Հեմոֆիլիայի միջազգային օր:
Բազմաթիվ երկրներում այդ օրը տարբեր միջոցառումներ են կազմակերպվում հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղորայքով ապահովման և կյանքի որակի բարելավման հետ կապված խնդիրների լուսաբանման նպատակով:
Այս տարին նշանավորվում է նրանով, որ լրանում է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կազմավորման 50 տարին:

2003 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև համագործակցության Հուշագիր է կնքվել։ Անցած տասը տարիների ընթացքում մեր երկրում հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղորայքով ապահովման և կյանքի որակի բարելավման ուղղությամբ զգալի աշխանաքներ են իրականացվել.

• Արյունաբանական կենտրոնում հիմնվել է հեմոֆիլիայի բաժանմունք

• Ստեղծվել է Հեմոֆիլիայի ազգային ծրագիր

• Կազմվել է հեմոֆիլիայով հիվանդների Ռեգիստր

• Արտերկրներում վերապատրաստվել են մասնագետներ` արյունաբաններ և լաբորանտներ

• Մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ

• Ներդրվել է հոդային բարդությունների ժամանակակից բուժման արդյունավետ եղանակ

Արդյունքում Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում զգալիորեն բարձրացել է ինչպես հիվանդության ախտորոշման մակարդակը, այնպես էլ` բուժօգնության որակը։ Կենտրոնում ներդրվել են բուժման ժամանակակից մեթոդներ, ինչի շնորհիվ զգալիորեն բարելավվել է հիվանդների կյանքի որակը, մահացության դեպքեր չեն գրանցվել: ՀՀ-ում հաշվառված է 236 հիվանդը բուժվում է պետական պատվերի շրջանակներում, անվճար ստանում արյան բաղադրամասեր:

Կենտրոնին աջակցում են նաև Հեմեֆիլիայով հիվանդների հայկական ընկերությունը, Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան և ԱՄՆ Միննեսոտայի նահանգի Մինեապոլիսի Տրոմբոզների և հեմոֆիլիայի կենտրոնը, ՀՀՖ-ի Անգլիայի Կոագուլոպաթիաների ախտորոշման Ռեֆ‎երենս լաբորատորիան, Ռուսաստանի` Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի հեմոֆիլիայի կենտրոնները, Իտալիայի հազվադեպ հիվանդություների կենտրոնը, ինչպես նաև հարևան երկրների մասնագիտացված կենտրոնները:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ