Անխոչընդոտ և անժամկետ կապ Նախիջևանի հետ. վերջին հինգ օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ Երևանին ուղղված այս պահանջն է հնչեցնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Շաբաթ օրը ադրբեջանական դիվանագիտության ղեկավարն այս մասին խոսեց Անթալիայում կազմակերպված միջազգային համաժողովի ընթացքում, այսօր արդեն՝ Սլովենիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ի հավելում Ադրբեջանը հատուկ մոտեցում է պահանջում մեր երկրի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի ապահովման հարցում։ Նման բան գոյություն չունի, երբ մի երկրի տարածքը բաժանված է երկու մասի։ 2020 թվականին Հայաստանն անխոչընդոտ հաղորդակցության պարտավորություն է ստանձնել, և այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Ադրբեջանի համար Նախիջևանի հետ կապը պետք է լինի անխոչընդոտ, որևէ խոչընդոտ չպետք է լինի։ Եվ դա այնպիսի պարտավորություն պետք է լինի, որ ապագայում Հայաստանի օրենսդրության հնարավոր փոփոխությունները այդ իրավիճակի վրա չազդեն ոչ կարճաժամկետ, ոչ միջնաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ կտրվածքով»,-հայտարարել է Բայրամովը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում