Վարչապետն այցելել է «Սուրմալու»-ի տարածք. լուսանկարներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն:

Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը: