Պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելվեց. ինչ այլընտրանք է առաջարկում պետությունը

Factor.am – Հունվարի 1-ից խանութներում արգելվել է մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ Պետությունը պոլիէթիլենային տոպրակներն առաջարկում է փոխարինել կենսաքայքայվող նյութից կամ կտորից պատրաստված բազմակի օգտագործման փաթեթներով։

Խանութները, սակայն, կշարունակեն օգտագործել 50 միկրոնից բարձր, կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված պլաստիկե տոպրակներ, որոնք ստացվում են վերամշակման արդյունքում։ Այս տոպրակները չեն արգելվելու՝ անկախ հաստությունից։

Այդ տոպրակները չեն արգելվելու, քանի որ այլընտրանքային տարբերակներ չկան: Այն տնտեսվարողները, որոնք կխախտեն օրենքը՝ գնորդին տրամադրելով մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակ, կտուգանվեն 30 հազար դրամի չափով։ Տեղական ինքնակառավարման մարմիններն են իրավասու հետևել՝ արդյո՞ք տնտեսվարողները ենթարկվում են օրենքի պահանջին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում ։