COVID-ի նոր շտամների ռիսկային խմբում են նաև հղի կանայք և երեխաները․ Ավանեսյան․ տեսանյութ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․

«COVID-ի նոր շտամների ռիսկային խմբում են նաև հղի կանայք և երեխաները, ուստի պետք է լինենք էլ ավելի զգոն` նրանց COVID-19-ով պայմանավորված բարդություններից հեռու պահելու համար:

Զգուշավորության պարզ կանոններին հետևելով և պատվաստվելով` ուղղակիորեն մասնակցում ենք այդ պայքարին»: