Արտաշատում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի երրորդ զավակը

Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված և Արարատի մարզում ապաստան գտած Մանգասարյան ընտանիքի երրորդ զավակը։

Ծնողները փոքրիկին Լուսե են անվանակոչել՝ որպես լույս ու մխիթարություն այս ծանր օրերին:

Ինչպես հայտնում են Արարատի մարզպետարանից, փոքրիկն ու մայրիկը առողջ են։ Լուսեն ծնվել է 2570 գրամ քաշով ու 48 սանտիմետր հասակով։