Մահվան ելքով ավտոպատահար Խանջյան գյուղի մոտ․ տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Խանջյան համայնքի վարչական տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային՝ մահվան ելքով պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2021թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Խանջյան համայնքի 22-ամյա բնակիչն իր կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Խանջյան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, որի հետևանքով  վարորդը տեղում մահացել է, իսկ դեպքի պահին ավտոմեքենայում գտնվող վերջինիս՝ 2008թ. ծնված եղբայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։