Սոմալիում վթարային վայրէջք է կատարել հայկական ընկերության օդանավ

Սոմալիում վթարային վայրէջք է կատարել հայկական ընկերության օդանավ
Սոմալիում վթարային վայրէջք է կատարել հայկական ընկերության օդանավ

Հոկտեմբերի 9-ին ժամը 11:20-ին (UTC), Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:

Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Այս մասին տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեից։