«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ԱԺ-ում մեկնարկում է ՀՀ գործող վարչապետի անվստահության գործընթաց: Ունենք երկու պատգամավոր, ովքեր նախաձեռնում են գործընթացը: Կա նախագիծ, որը երկու պատգամավորները հիմա կստորագրեն: «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները հայտարարել էին, որ առանց նախապայմանների կմիանան, ու «Հայաստան»-ի պատգամավորները հայտարարել էին, որ եթե լինի ութ ստորագրություն, կմիանան»,- ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ինչպես հայտնի է, պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին:



















