ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: 

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Ս.թ. սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին յուրաքանչյուր օր ժամը 09:00-ից 18:00-ն կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։