Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի նոր խմբաքանակ

Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված վեց վագոն՝ ընդհանուր 420 տոննա ծավալով, և գարիով բեռնված չորս վագոն՝ 280 տոննա քաշով: