Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Առաջիկա օրերին վարչապետը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ 

Այս մասին տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե Մոսկվայում տեղի կունենա՞ Փաշինյան-Պուտին հանդիպում՝ նա արձագանքել է. «Կարծում եմ՝ երկրի ղեկավարը չէր գնա Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ»։

«Հնարավոր է՝ պարոն վարչապետը հանդիպում է ունենում վարչապետների ֆորմատով, որը պայմանավորված է մեր երկրի պառլամենտական  լինելու, մնացածի՝ նախագահական լինելու հանգամանքով, բայց երկրի ղեկավարի այցը, եթե պաշտոնական է կամ աշխատանքային, չի կարող լինել առանց նման հանդիպման»,- ասել է Ալեն Սիմոնյանը։