«Փորձը ցույց է տվել, որ զորամասը լքելու հիմնական պատճառները անառողջ մթնոլորտը, ծեծուջարդն ու հրամկազմի ճնշումներն են». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երեկ հայտնի դարձավ, որ զինծառայող է անհետացել զորամասից, այսօր 6-րդ օրն է։ Ռազմական ոստիկանությունը որոնում է, սակայն զինծառայողը դեռևս չի հայտնաբերվել։ Կարևորը նրան ողջ և առողջ հայտնաբերելն է։ Փորձը ցույց է տվել, որ զինծառայողների զորամասը լքելու հիմնական պատճառները անառողջ մթնոլորտն է, ծեծուջարդը, հրամկազմի ճնշումները։ Զինծառայողի նկատմամբ հրապարակային ճնշումներ և սպառնալիք է հնչեցնում նաև ՊՆ-ն՝ Արծրուն Հովհաննիսյանի դեմքով, ընդ որում նա իրեն վերապահում է պատժող իրավապահ մարմնի դերը՝ խոստանալով բոլոր դեպքերում զինվորին քրեական պատասխանատվության ենթարկել։ Զինվորի կորստի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտպանության նախարարությունը։ Պատրաստ ենք աջակցել զինվորի ընտանիքին»: