Բաքվում դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման

Այսօր Բաքվում շարունակվող դատական գործընթացի ընթացքում դատախազը պահանջել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ թվում AZERTAC-ի, Day.Az-ի և այլ իշխանամերձ աղբյուրների, դատական նիստը տեղի է ունեցել Բաքվի ռազմական դատարանում, որտեղ մեղադրող կողմը ներկայացրել է պատժաչափի պահանջը։

Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը մեղադրում է մի շարք ծանր հանցանքների մեջ, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, բնակչության բռնի տեղահանման և այլ գործողությունների մեջ։

Բաքվում պահվող հայերի նկատմամբ դատավարությունները ընթանում են անկախ լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների բացակայության պայմաններում, ինչը միջազգային շրջանակներում լուրջ հարցեր է առաջացնում դատավարությունների թափանցիկության և արդարության վերաբերյալ