Կենդանաբանական այգու տարածքում թափառող շներին վնասազերծում են

Կենդանաբանական այգու տարածքում թափառող շներին վնասազերծում են
Կենդանաբանական այգու տարածքում թափառող շներին վնասազերծում են

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այս պահին Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են/քնեցնում են»։

Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»։