Ռուսական զորքերը կշարունակեն մարտնչել Ուկրաինայում մինչև Կիևի որոշումներ կայացնի. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, որ ռուսական զորքերը կշարունակեն ռազմական գործողությունները Ուկրաինայում այնքան ժամանակ, մինչև Կիևը չընդունի այնպիսի որոշումներ, որոնք կարող են հանգեցնել պատերազմի ավարտին։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ և հայտնի է թե՛ ուկրաինացի, թե՛ ամերիկացի բանակցողներին։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ Մոսկվայի հստակ դիրքորոշումն այն է, որ ուկրաինական բանակը պետք է ամբողջությամբ լքի Դոնբասի տարածքը։

«Ռուսաստանի դիրքորոշումն հայտնի է. Ուկրաինան և ուկրաինական զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասի տարածքից։ Նրանք պետք է դուրս բերվեն այնտեղից։ Սա շատ կարևոր պայման է»,- ընդգծել էր Պեսկովը։