Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իրանը «օրինական իրավունք ունի» Հորմուզի նեղուցում սահմանափակել «թշնամու նավերի» տեղաշարժը։ Այս մասին հայտնում է Farsը։
Նրա խոսքով՝ նեղուցում ստեղծված ոչ անվտանգ իրավիճակը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանք է, և Իրանը որպես ափամերձ պետություն կարող է կանխել հակառակորդների հետ կապված նավերի անցումը։
Միաժամանակ նշվում է, որ Իրանը միջոցներ է ձեռնարկել նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, մինչդեռ փետրվարի 28-ից սկսված ռազմական գործողություններից հետո նեղուցով երթևեկությունը կտրուկ նվազել է՝ նպաստելով նավթի գների աճին։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ էր սահմանել նեղուցը բացելու համար, որը հետագայում երկարաձգվել է մինչև ապրիլի 6-ը։



















