Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի դեմ ռազմական գործողություններին ներգրավված ԱՄՆ ինքնաթիռների համար։
«Մենք չենք թույլատրում ո՛չ մեր ռազմական բազաների օգտագործումը, ո՛չ էլ օդային տարածքի կիրառումը Իրանի դեմ պատերազմի հետ առնչվող գործողությունների համար», – այսօր լրագրողներին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։
Ավելի վաղ այս մասին գրել էր El País-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին և նշելով, որ նման որոշումը ստիպում է ռազմական ինքնաթիռներին շրջանցել ՆԱՏՕ-ի անդամ Իսպանիան՝ դեպի Մերձավոր Արևելք թռիչքների ընթացքում։
«Այս որոշումը մաս է կազմում Իսպանիայի կառավարության արդեն ընդունած դիրքորոշման՝ չմասնակցել և չնպաստել պատերազմին, որը, մեր գնահատմամբ, սկսվել է միակողմանիորեն և հակասում է միջազգային իրավունքին», – Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է երկրի էկոնոմիկայի նախարար Կարլոս Կուերպոն։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հարձակումների ամենախիստ քննադատներից մեկն է։



















