Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա, «Դելֆի տնտեսական ֆորումում» հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա կարևորել է տարածաշրջանային անվտանգությունը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքը և ապաշրջափակման գործընթացը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ սկսվել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգը՝ որպես արդյունք նշելով առևտրային հարաբերությունների մեկնարկն ու քաղաքացիական հասարակության փոխադարձ այցելությունները։
Չնայած այս հայտարարություններին՝ դեռևս հստակ չէ, թե երբ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Բաքուն շարունակում է պահանջել ՀՀ Սահմանադրության փոփոխություն։



















