Դուք և Էրդողանը բերեցիք ԻՊ-ին. Շերն արձագանքել է Ղամիշլիում հայերի սպանությանը

Դուք և Էրդողանը բերեցիք ԻՊ-ին. Շերն արձագանքել է Ղամիշլիում հայերի սպանությանը
Դուք և Էրդողանը բերեցիք ԻՊ-ին. Շերն արձագանքել է Ղամիշլիում հայերի սպանությանը

Հանրաճանաչ ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ում անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի ու նրա հոր սպանությանը՝ խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին:

«Եթե Իսլամական պետությունը վերադարձել է, ապա դուք և Էրդողանը բերեցիք նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին քրդերին կոտորելու հարցում: Մարդիկ կտառապեն, կմահանան, ձեր «սիրելի Էրդողանը» պետք է գոհ լինի: Իսլամական պետությունը սպանել է հայ քահանայի ու նրա հորը: Արդյոք Էրդողանը գնել է ձեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Շերը՝ նոյեմբերի 13-ի կեսօրին Վաշինգտոնում սպասվող Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ: