Գյումրու դրամատիկական թատրոնը ցավով հայտնել է Նիկոլայ Ծատուրյանի մահվան մասին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Գյումրու դրամատիկականը սրտի ցավով ու խորը կսկիծով տեղեկացնում է, որ կյանքի 81-րդ տարում կյանքից հեռացավ մեր թատրոնի հենասյունը, մեծ վարպետը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, հայ թատերական ռեժիսուրայի անվանի գործիչ, թատերական մանկավարժ, Գյումրու դրամատիկականի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Երվանդի Ծատուրյանը։
Թատրոնի ողջ ստեղծագործական կազմը սգում ու վշտակցում է սիրելի Վարպետի ընտանիքին, գործընկերներին և ծատուրյանական արվեստի երկրպագուներին։
Սիրելի՛ Երվանդիչ, քո անունը հավերժ կմնա Գյումրու դրամատիկականի պատմության էջերում․․․
Հանգչիր խաղաղությամբ մեր անփոխարինելի ԵՐՎԱՆԴԻՉ»:



















