Պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն

Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:

Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է այն հրապարակումներին, որտեղ նման սպառնալիքների մասին հայտարարություններ են եղել պատգամավորի կողմից: