ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու ժամկետներին և Հայաստանի արտաքին տնտեսական ուղղությունների դիվերսիֆիկացման հարցին։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ԵԱՏՄ-ում մնալը պայմանավորված է ռուսական ճնշումներով, Փաշինյանը հերքել է այդ պնդումը՝ ընդգծելով, որ խոսքը բացառապես Հայաստանի ինքնիշխան որոշման մասին է։

Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցությունն ու Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծի առաջմղումը կարող են որոշ ժամանակ համատեղելի լինել։

«Ես ասել եմ, որ քանի դեռ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելը և Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի գործընթացները համատեղելի են, մենք շարունակելու ենք շարժվել այդ ճանապարհով։ Դա կարող է համատեղելի լինել մինչև 2030 թվականը, կարող է՝ մինչև 2026-ի դեկտեմբերը կամ 2027-ի հունիսը։ Ժամանակը ցույց կտա։ Դա մեր ինքնիշխան որոշումն է»,- նշել է Փաշինյանը։