«Մեր տունը» ՀԿ-ն հայտնվել է շատ բարդ իրավիճակում

«Մեր տունը» ՀԿ-ն հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում գումարներ չեն հավաքագրվում և կազմակերպությունը կանգնել է ֆինանսական խնդրի առաջ։ «Մեր տունը» ՀԿ-ն իր բոլոր ջանքերն է գործադրում կազմակերպությունը պահելու համար։

Այս մասին տեղեկացնում է «Մեր տունը» ՀԿ-ն։

«Ձեր օգնության կարիքն ունենք, որպեսզի կազմակերպությունը շարունակի իր գործունեությունը և հոգ տանի «Մեր տունը» ՀԿ-ում բնակվող մանկատան շրջանավարտ և անապահով ընտանիքների աղջիկների մասին և ետ պահի նրանց փողոցում հայտնվելուց։

Խնդրում ենք կատարեք ձեր նվիրատվությունը և աջակցեք մեզ այս Աստվածահաճո առաքելությունը շարունակելու համար։
Ցանկացած նվիրատվություն բարձր է գնահատվում
Հայէկոնոմբանկ Էջմիածին մասնաճյուղ՝

Հաշվեհամար
AMD 163118112297
USD 163118112321
EUR 163118112388
RUR 163118112420
«Մեր տունը» սոց. ՀԿ
Զորավար Անդրանիկի 13,
Էջմիածին, ՀՀ»։