Մոսկվայի ռազմական դատարանը Միխայիլ Բալաշովին դատապարտել է 25 տարվա ազատազրկման՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանությունը նախապատրաստելու գործով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Քննության վարկածով՝ 2023 թվականին Բալաշովին 50 հազար դոլար էին խոստացել Սիմոնյանին սպանելու համար։ Ըստ գործի նյութերի՝ նա մեկ այլ անձի հետ մի քանի օր հետևել է Սիմոնյանի տան շրջակայքին Մոսկվայում, իսկ հուլիսի 13-ին ձերբակալվել է, երբ փորձել է թաքստոցից վերցնել АК-74 ինքնաձիգ և փամփուշտներ։
Դատարանի որոշմամբ՝ Բալաշովը առաջին չորս տարին կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Գործը քննվել է փակ ռեժիմով, քանի որ մեղադրյալների թվում անչափահասներ կան։



















