Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա. Factor.am

Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ է առկա։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Քրեական վարույթի քննությունը շարունակվում է, իսկ կարգապահական վարույթը ԲԴԽ-ում կասեցված է՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Նշենք, որ թե՛ կարգապահական գործը, թե՛ քրեական վարույթը վերաբերում են հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելուն կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելուն։ 2025-ի մայիսին ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացել է միջնորդություն՝ Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Ըստ կարգապահական գործի՝ դատավորը գրավադրել է հարևանի անվամբ գրանցված բնակարանը, որը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պնդմամբ, պատկանում է Մելիքյանին և վարել աղջկա անվամբ գրանցված, բայց կրկին իրեն պատկանող ավտոմեքենան։ Հանձնաժողովը դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթը ԲԴԽ ուղարկելուն զուգահեռ դիմել էր նաև Դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում