«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
Հիշեցնենք,որ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու, իսկ Մանուկյանը՝ գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ։
Գործի դատական փուլում Թևանյանի մեղադրանքից դուրս են մնացել նախկինում շրջանառված՝ ռուսական գործակալական ցանցի և ավելի քան կես միլիոն դոլար ստանալու մասին դրվագները։
Թևանյանն ու Մանուկյանը չեն ընդունում մեղադրանքները և գործը քաղաքական հետապնդում են համարում։



















