Չիրացված ուսումնական ներուժ․ ի՞նչ է ցույց տալիս PISA գնահատումը Հայաստանի համար

Նոր հետազոտական ամփոփագրում Կենտրոնական բանկի ներկայացուցիչները ներկայացնում են Հայաստանի՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)՝ Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA) մասնակցության արդյունքները և դրանց հնարավոր երկարաժամկետ տնտեսական հետևանքները։

Հիմնական հետևությունները՝

Հայաստանի 15-ամյա աշակերտների արդյունքները բոլոր հիմնական ուղղություններով զգալիորեն ցածր են ՏՀԶԿ միջինից, իսկ երկրի դիրքը, կախված ուղղությունից, տատանվում է 73–83-րդ տեղերի սահմաններում։

Աշակերտների շուրջ 58%-ը գիտության, ընթերցանության և մաթեմատիկայի ուղղություններից առնվազն մեկի գծով չի հասնում այն նվազագույն մակարդակին, որն անհրաժեշտ է գիտելիքները պարզ և ծանոթ իրավիճակներում կիրառելու համար՝ ՏՀԶԿ-ի շուրջ 20%-ի դիմաց։

Բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների բաժինը Հայաստանում ընդամենը 0.8% է՝ ՏՀԶԿ-ի 11.9%-ի դիմաց։

ԿԲ գնահատմամբ՝ եթե ապագա սերունդները հասնեն առնվազն հիմնական հմտությունների մակարդակին, դրա երկարաժամկետ տնտեսական օգուտների ներկա արժեքը կարող է կազմել Հայաստանի ներկայիս մեկ տարվա ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկը։

Ամփոագիրն ամբողջությամբ՝ https://lnkd.in/dPA67MtQ