Ադրբեջանը Ռուսաստանի համար կայուն և լավ գործընկեր է բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում անցկացվող Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովում։
«Մենք այժմ ակտիվ երկխոսության մեջ ենք Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի հետ, այդ թվում՝ քննարկում ենք էներգետիկայի և գազի ոլորտներում մեր համագործակցության ընդլայնման հարցերը»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Բաքուն էներգետիկ համագործակցության զարգացման լավ հեռանկարներ են տեսնում և պատրաստ են համատեղ աշխատանքի։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը Թուրքիային տարեկան մատակարարում է մինչև 30 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը զգալիորեն գերազանցում է Ադրբեջանից մատակարարվող ծավալները։
Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին էներգետիկ ոլորտում մրցակից չի համարում։



















