Մարդու իրավունքների պաշտպանը ներգրավել է կողմ պետական գնումներին մասնակցած գործարարի բողոքի քննությանը. բողոքը բավարարվել է

Հեղինակ MediaLab

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին ներգրավվել է կողմ պետական գնումների հետ կապված բողոքի քննության նիստին։

Մասնավորապես, գործարար կազմակերպություններից մեկի ղեկավարը, համաձայն չլինելով կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման նպատակով կազմակերպված հրատապ բաց մրցույթի արդյունքներին, դիմել էր պետական գնումների բողոքները քննող անձին՝ միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Մարդու իրավունքների պաշպանին՝ բողոքի քննությանը որպես կողմ ներգրավելու համար։

2019 թվականի հոկտեմբերի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը մասնակցել է բողոքների քննությանը որպես կողմ և ներկայացրել Պաշտպանի դիրքորոշումը բողոքի վերաբերյալ։

Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կողմից հրատապ բաց մրցույթին մասնակցած կազմակերպության ներկայացրած բողոքը բավարարվել է։