Ապրիլյան քննիչ հանձնաժողովում կլսենք մոտ 40 պաշտոնյայի, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին․ Անդրանիկ Քոչարյան. Տեսանյութ

Ազգային ժողովում քննարկվեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների համգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների ծավալը։ «Աշխատանքների ընթացքում հանձնաժողովի փորձագետների կողմից կազմվել է նախնական ուսումնասիրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որը հասցվել է ՀՀ ՊՆ-ին։ Սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ-ից ստացվել է փաստաթղթերի առաջին խումբը, և սկսվել են դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունները։ Անցկացվել է հանձնաժողովի 21 նիստ, քննվել են 10 զինծառայողներ։ Վերջնական փուլն իրականացնելու ենք պաշտոնյաների՝ հաստատված ցանկը լսելու առումով, իսկ նրանց քանակը կարող է հասնել մոտավորապես 40-ի»,- նշեց Քոչարյանը։ Նա հավելեց, որ այդ թվում՝ հանձնաժողով կկանչվի նախակին նախագահ Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.