Պետությունը ռազմարդյունաբերական համալիրին հատկացվող գումարի չափը գրեթե կկրկնապատկի

Պետությունը ռազմարդյունաբերական համալիրին հատկացվող գումարի չափը գրեթե կկրկնապատկի
Պետությունը ռազմարդյունաբերական համալիրին հատկացվող գումարի չափը գրեթե կկրկնապատկի

Պետությունն 2019-ին տնտեսումների հաշվին ռազմարդյունաբերական համալիրին հատկացրել է գրեթե 1 մլրդ դրամ հավելյալ գումար, իսկ 2020-ի համար նախատեսում է հատկացվող գումարի չափը գրեթե կրկնապատկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այս տարի տնտեսումների հաշվին վերաբաշխումից 984 մլն դրամ հավելյալ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին՝ նոր մշակումներ և ծրագրեր սկսելու համար: Դա եղել է 2 ամիս առաջ, և այդ ընթացքում մենք արդեն ռեալիզացրել ենք այդ գումարը: 2020-ին ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարի չափը գրեթե կրկնապատկվելու է»,-ասաց նախարարը:

Մինչև այժմ ռազմաադրյունաբերական համալիրի ֆինանսավորումը հիմնականում իրականացվել է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների համար: Արշակյանը հայտնեց՝ 2020-ի բյուջեում նախատեսել են նաև կապիտալ ծախսերի հոդվածներ, ինչը նշանակում է, որի կլինեն նաև համալիրի ունեցած հնարավորությունների ընդլայնում և կապիտալ ներդրումներ: