Հայաստանում հաստատվելու է օրենքի գերակայությունը և վերջ. Հովհաննես Ազոյան

«Հայաստանում հաստատվելու է օրենքի գերակայությունը և վերջ»,-ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը՝ կիսվելով ոստիկանության հաղորդագրությամբ։ Հիշեցնենք, որ Ազոյանն օրեր առաջ ծեծի էր ենթարկվել։ 

«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ է….գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի… հետհեղափոխական Հայաստանում, այն առայսօր, վտանգ է պարունակում հասարակության համար»,-դեպքից անմիջապես հետո գրառում էր կատարել Ազոյանը։։