Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը չի առաջարկել դադարեցնել պատերազմը, կա ձայնագրություն. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 19-ի հայտարարության այն կետը, որի համաձայն, ինքը դիմել է 4-րդ օրը պատերազմը դադարեցնելու համար, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ։ Ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, Զինված ուժերը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։

ԳՇ պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, որովհետև 2020թ․ օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած ելույթում, զեկույցում հավաստիացրել էր․ «Արցախյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ն կարող է առկա ուժերով ու միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»», -ներկայացրեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում