«Դալմա Գարդեն մոլ»-ում ցնցումների նախնական պատճառը օդորակիչների աշխատանքն էր

«Դալմա Գարդեն մոլ»-ում հունվարի 9-ին տեղի ունեցած ցնցումների նախնական պատճառը օդորակիչների շարժիչների աշխատանքն էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:

Նա նշեց, որ հունվարի 9-ի միջադեպից հետո ԱԻՆ մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի, երբ ցնցումը կրկնվի, կարողանան հստակ պարզել, թե այն ինչի հետևանք է, և դեռ ուսումնասիրությունը շարունակվում է:

«Նախնական վարկածով՝ ցնցման պատճառը օդորակիչների շարժիչների աշխատանքն էր»,- ասաց Զարգարյանը:«Դալմա Գարդեն մոլ»-ը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից: