Աջափնյակում վթարային պատշգամբները նորոգվում են

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ընթանում են վթարային պատշգամբների նորոգման աշխատանքներ։ Ընթացիկ տարվա ծրագրով արդեն նորոգվել է 7 պատշգամբ։

Վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ, 2020թ․-ին նախատեսված է նորոգել առավել վթարային վիճակում գտնվող շուրջ 20 պատշգամբ։ Նորոգման աշխատանքներ են իրականացվել հետևյալ հասցեներում՝ Շինարարների 10 շենք, Լենինգրադյան 30 շենք, Շինարարների 12 շենք, Շինարարների 18 շենք, Շինարարների 32 շենք, Մարգարյան 10 շենք, Ֆուչիկի 23 շենք:

Վթարային պատշգամբների նորոգում——————————-Աջափնյակ վարչական շրջանում ընթանում են վթարային…

Posted by Աջափնյակ վարչական շրջան on Wednesday, August 19, 2020