Գեորգի Կուտոյանն օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով. ՄԻՊ

«Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը,-գրում է ՄԻՊ Արման Թաթոյանը ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:

Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:

Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով»: